Ռուսաստան

ՄԱԿ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը ՌԴ Կուրսկի մարզում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը ՌԴ Կուրսկի մարզում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ), անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում տեղի ունեցող ռազմական գործողություններին, բոլոր կողմերին կոչ է արել գործել պատասխանատու կերպով և ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը։

«Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին գործել պատասխանատու և ապահովել խաղաղ բնակիչների պաշտպանությունը», - հայտարարել է Ֆարհան Հակը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզն ուկրաինական զինված ուժերի կողմից լայնածավալ հարձակման է ենթարկվել օգոստոսի 6-ից։ Այնտեղ ծանր մարտեր են ընթացել նաև օգոստոսի 7-ին և շարունակում են մինչ օրս։ Կուրսկ է ժամանել «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատը, որի հրամանատարը հայտնել էր, որ մի քանի բնակավայրեր գրավված են։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում