Սպորտ

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական երրորդ մրցաշարը

1 րոպեի ընթերցում

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական երրորդ մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում օգոստոսի 17-ին երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով`

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1984-2006 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,

2-րդ տարիքային խումբ՝ 41 տարեկան (1983 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ:

Կանայք կմրցեն հազար (1000) մետր, իսկ տղամարդիկ՝ հազար հինգ հարյուր (1500) մետր լողատարածություններում:

Ըստ աղբյուրի՝ սահմանվել են դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի՝ 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցների համար՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ:

Մրցաշարի վայր ժամանելու և վերադարձի մանրամասներն՝ այստեղ:

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում