Քաղաքականություն

Հայաստանի ունեցած տնտեսական մեծ ներուժը նրան գրավիչ է դարձնում ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի անդամների համար․ Մաքսիմ Կուզնեցով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ունեցած տնտեսական մեծ ներուժը նրան գրավիչ է դարձնում ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի անդամների համար․ Մաքսիմ Կուզնեցով

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս-ասիական գործարար խորհրդի նախագահ Մաքսիմ Կուզնեցովի կարծիքով՝ չնայած համաշխարհային չափանիշներով տնտեսության համեստ չափերին՝ Հայաստանը բավականին մեծ ներուժ ունի, ինչը վերջինիս գրավիչ է դարձնում ԲՐԻԿՍ-ի  և ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) երկրների հետ համագործակցության առումով։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մաքսիմ Կուզնեցովի խոսքերը։

«ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները կան ինչպես երկկողմ առևտրի, այնպես էլ երկկողմ ներդրումների առումով։ Առևտրից շահում են բոլորը։ Հայաստանը հնարավորություն կունենա արտահանել մեծ շուկա և ներմուծել որոշակի տեսակի ապրանքներ այդ շուկայից։ Այս փոխանակումը և դրա ակտիվացումը կարող են ավելի մեծ ներուժ ապահովել։ Ժամանակի ընթացքում համատեղ ներդրումային ծրագրեր ևս կիրականացվեն։ Հայաստանի տնտեսությունը լավ դինամիկա է ցույց տալիս, ինչը կարող է գրավիչ լինել ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի երկրների ներդրողների համար», - ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կուզնեցովը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում