ՀՀ ԱԺ նախագահը Ջերմուկում ծանոթացել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային  այցով Վայոց ձոր մեկնած ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ջերմուկում ծանոթացել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, տեղի անվտանգության մարտահրավերներին և հանրությանը հուզող խնդիրներին։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի ԱԺ նախագահի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից: 

«Աշխատանքային այցս մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից»,- գրել է Ալեն Սիմոնյանը։

Հայերեն العربية Español فارسی Français ქართული Русский 中文