Իրավունք

Դատարանների բեռնաթափումը շարունակվում է. 12 հազար դիմում և 6300 թվային կարգադրություն` 7 ամսում

1 րոպեի ընթերցում

Դատարանների բեռնաթափումը շարունակվում է. 12 հազար դիմում և 6300 թվային կարգադրություն` 7 ամսում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը 7 ամիս առաջ գործարկել է նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հարթակը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ինստիտուտը նորամուծություն էր Հայաստանում և նպատակ ուներ բեռնաթափել դատական համակարգը՝ բռնագանձման փոքր գործերը հանձնելով նոտարների իրավասությանը: 

«Հարթակի գործարկումից մինչև օրս ստացվել է ավելի քան 12 հազար դիմում և նոտարներն արդեն արձակել են ավելի քան 6300 կարգադրություն: 

Հետևողական լինելով նոր ինստիտուտի իրավակիրառ պրակտիկայում առաջացած իրավական և գործնական խնդիրների լուծմանը՝ նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ դատավորների հետ սերտ համագործակցությամբ՝ նրանց կողմից ԵԽ աջակցությամբ իրականացվում են ՀՀ բոլոր նոտարների աննախադեպ ձևաչափի վերապատրաստումներ, ինչի արդյունքում առաջացած բոլոր խնդիրների մասով արձանագրվում են հստակ լուծումներ, ինչն էլ ավելի է նպաստում նոր ինստիտուտի կայացմանը և զարգացմանը»,- նշված է նախարարի գրառման մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում