Քամալա Հարիսը պաշտոնապես դարձել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատվիրակները երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին ընտրել են որպես նոյեմբերին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

5-օրյա առցանց քվեարկությունից հետո Հարիսը պաշտոնապես դարձել է դեմոկրատների նախագահի թեկնածուն՝ ստանալով գրեթե 4600 ձայն, որը կազմում է մասնակցող պատվիրակների 99 %-ը։

Այժմ Հարիսը պետք է հայտարարի փոխնախագահի թեկնածուին՝ իր հետ ընտրարշավին մասնակցելու համար։ Ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ թեկնածուների շարքում են Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն և Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը։ 

Հարիսը նախագահի պաշտոնի համար կպայքարի ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ։ Հարիսը նախագահի թեկնածու դառնալու հնարավորություն է ստացել այն բանից հետո, երբ հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու իր որոշման մասին։ 

Հայերեն English Français Русский

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ