Միացյալ Նահանգներ

Քամալա Հարիսը պաշտոնապես դարձել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն

1 րոպեի ընթերցում

Քամալա Հարիսը պաշտոնապես դարձել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատվիրակները երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին ընտրել են որպես նոյեմբերին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

5-օրյա առցանց քվեարկությունից հետո Հարիսը պաշտոնապես դարձել է դեմոկրատների նախագահի թեկնածուն՝ ստանալով գրեթե 4600 ձայն, որը կազմում է մասնակցող պատվիրակների 99 %-ը։

Այժմ Հարիսը պետք է հայտարարի փոխնախագահի թեկնածուին՝ իր հետ ընտրարշավին մասնակցելու համար։ Ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ թեկնածուների շարքում են Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն և Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վոլսը։ 

Հարիսը նախագահի պաշտոնի համար կպայքարի ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ։ Հարիսը նախագահի թեկնածու դառնալու հնարավորություն է ստացել այն բանից հետո, երբ հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու իր որոշման մասին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում