Մարզեր

Աղստև գետում հայտնաբերվել է ջրահեղձված քաղաքացու դի. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

Աղստև գետում հայտնաբերվել է ջրահեղձված քաղաքացու դի. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 5-ին ժամը 15:14-ին  տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են Աղստև գետը լողալու և կորել տեսադաշտից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները և ջրափրկարարները գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է 44 փրկարարական ծառայող (որից 5-ը՝ ջրափրկարար)։

Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Փրկարարների կողմից երկու տեղամասում սահմանվել է հերթապահություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում