ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ օգոստոսի 5-ին այցելել է «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերություն, որը 2024թ. մայիսին վերաբրենդավորվել է՝ այսուհետ հանդես գալով OVIO ապրանքանիշով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, OVIO-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել ենթակառուցվածքներին, վերջին շրջանում իրականացված որակական փոփոխություններին։

Հայկ Ֆարամազյանը նշել է, որ նոր ապրանքանիշի մուտքով ընկերությունը դուրս է գալիս հեռահաղորդակցության դասական օպերատոր լինելու սահմաններից՝ վերափոխվելով և մատուցելով մի շարք թվային ու ամպային ծառայություններ՝ սկիզբ դնելով թվային ծառայությունների միասնական էկոհամակարգի ձևավորման գործընթացին։

Ըստ աղբյուրի՝ նախարարին է ներկայացվել 2024թ. մայիսին շահագործման հանձնված տվյալների մշակման կենտրոնը, որը ժամանակակից տեխնոլոգիաներով և միջազգային մակարդակի ենթակառուցվածքով գերժամանակակից կենտրոն է՝ իր տեսակի մեջ առաջինն ու ամենամեծը Հայաստանում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի խնդիրներին ուղղված բարեփոխումներին, մալուխների տեղադրման նորարարական լուծումների կիրառության հնարավորություններին: Ներկայացվել են նաև տելեկոմ ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրաձայնված մի շարք հարցեր: Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ դրանք նախարարության ուշադրության կենտրոնում են, և վեր հանված խնդիրների լուծմանն ուղղված քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են: 

ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացմամբ՝ OVIO-ն մատուցում է լայնաշերտ ինտերնետի, սմարթ հեռուստատեսության, ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ։

 

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ