Պատահարներ

Փրկարարները պատգարակով մոտ 200 մ իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ոտքը վնասած 73-ամյա քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

Փրկարարները պատգարակով մոտ 200 մ իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ոտքը վնասած 73-ամյա քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 4-ին, ժամը 11:37-ին ահազանգ է ստացել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները Ն. Ղ.-ին (ծնված 1951 թ․) պատգարակով (մոտ 200 մետր) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում