ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Իսակովի պողոտա–Աթենքի փողոց խաչմերուկից մինչև Աթենքի փողոց–Ծիծեռնակաբերդի խճուղի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հետադարձ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում, ինչպես նաև պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում քաղաքացիների ներողամտությունը: