ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 2-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները Ս. Հ.-ին (ծնված 1965 թ․) պատգարակով (մոտ 50 մետր) իջեցրել և մոտեցրել են անձնական ավտոմեքենային։