Երևան

Երևանի Քանաքեռի 1-ին փողոցն օգոստոսի 2-26-ը գիշերները փակ է լինելու

1 րոպեի ընթերցում

Երևանի Քանաքեռի 1-ին փողոցն օգոստոսի 2-26-ը գիշերները փակ է լինելու

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Քանաքեռի 1-ին փողոցը՝ Քանաքեռի 1-ին փ. - Ազատություն պող. խաչմերուկից մինչև Քանաքեռի 1-ին փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, դեպի Զ. Քանաքեռցու փողոց տրանսպորտային միջոցներին առաջարկվում է երթևեկել Պարույր Սևակի փ. – Ուլնեցու փ. – Է. Հասրաթյան փ. երթուղով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում