Երևան

Երևանի Խանջյան և Ռուբինյանց փողոցներում երթևեկության փոփոխություն կկատարվի

1 րոպեի ընթերցում

Երևանի Խանջյան և Ռուբինյանց փողոցներում երթևեկության փոփոխություն կկատարվի

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան և Ռուբինյանց փողոցներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Խանջյան փողոցի հ.29/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:

Ռուբինյանց փողոցում ՝ Ռուբինյանց -Ռայնիսի փողոցների խաչմերուկից մինչև Ռուբինյանց փողոցի հ.23 հասցե երթևեկելի մասի երկու կողմերում կարգելվի 3.5 տոննայից ավելի առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների կանգառը:

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում