Մարզեր

Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

1 րոպեի ընթերցում

Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հ-38, /Հ-30/-Թթուջուր-Նավուր-/Հ-36/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իջևան այցի ընթացքում այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման և տեսանյութի հրապարակման միջոցով: 

Ծրագրի արժեքը 3,6 մլդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 26 կմ է։ 

Ընթացքի մեջ են նաեւ Թթուջուր-Նավուր ճանապարհի 1-ին տեղամասի՝ 15 կմ հատվածի շինաշխատանքները: Ծրագրի արժեքը 2,4 մլրդ դրամ է։ 

Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում