Պատահարներ

Փրկարարներն ուղղել են բեռնատարը և երթևեկելի դարձրել  Վերին Խոտանան գյուղի ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն ուղղել են բեռնատարը և երթևեկելի դարձրել  Վերին Խոտանան գյուղի ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն oգոստոսի 1-ին, ժամը 14:02-ին ահազանգ է ստացել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարն երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է անանցանելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Ա.) ճանապարհի երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով խցանվել են մոտ 80 բեռնատար և մոտ 50 մարդատար ավտոմեքենա:

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ուղղել են բեռնատարը և դուրս բերել երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է:

Փրկարարների կողմից դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում