Պատահարներ

Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասում ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը օգոստոսի 1-ին, ժամը 14:47-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 40 շենքի մոտակայքում այրվում է կայանված ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 48 շենքի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։05-ին, մարվել՝ 15։11-ին։ Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1983 թ․) շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում