Ռուսաստան

Մոսկվան բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Դմիտրի Պեսկով

1 րոպեի ընթերցում

Մոսկվան բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Դմիտրի Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան բաց է Կիևի հետ բանակցություններ անցկացնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Պեսկովը հայտարարել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Վերջինս նաև հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության լուծման նախընտրելի ճանապարհ է բանակցությունը։

«Մեր նախագահը բազմիցս հայտարարել է, որ մենք բաց ենք բանակցությունների համար, սա է խնդիրը լուծելու և մեր նպատակին հասնելու նախընտրելի ճանապարհը», - ասել է Պեսկովը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում