Հայաստանը բարելավել է դիրքերը RSF-ի մամուլի ազատության ինդեքսում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans frontières (RSF) կազմակերպությունը հրապարկել է մամուլի ազատության վերաբերյալ 2024 թվականի զեկույցը, որտեղ ընդգրկված 180 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 43-րդ հորիզոնականում։ 2023 թվականին Հայաստանը 49-րդն էր ինդեքսում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկույցում նշվում է, որ չնայած երկրում առկա բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: 

Ըստ զեկույցի՝ Հայաստանը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր հրապարակած զեկույցում նաև հավելում է, որ սոցիալական մեդիան, որը հասանելի է բնակչության երկու երրորդի համար, տեղեկատվության հիմնական աղբյուրն է:  

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի մյուս երկրներին։  Օրինակ՝ Ադրբեջանում մամուլի ազատության վարկանիշը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ անկում է ապրել՝ 151-ից նվազելով 164-րդ հորիզոնական։ 

«Մինչ նախագահ Իլհամ Ալիևը ոչնչացրել է բազմակարծության ցանկացած տեսք, նա 2014 թվականից ի վեր անխնա պատերազմ է վարել մնացած բոլոր քննադատների դեմ», - նշում է զեկույցը: 

Վրաստանի վերաբերյալ զեկույցի արդյունքներով՝ նախորդ տարվա համեմատ երկրի վարկանիշը ևս անկում է ապրել՝ 77-ից նվազելով 103-րդ հորիզոնականի։ «Պաշտոնական միջամտությունը խաթարում է մամուլի ազատության բարելավմանն ուղղված ջանքերը», - ասվում է զեկույցում: 

Իրանի Իսլամական Հանրապետությունը նախորդ տարվա 177-ի փոխարեն զբաղեցնում է աղյուսակի 176-րդ հորիզոնականը։

Թուրքիայի դեպքում զեկույցն արձանագրել է բարելավում․ նախորդ տարվա համեմատ երկիրը 165-րդ հորիզոնականից բարձրացել է 158-րդ հորիզոնական։ «Թուրքիայում ավտորիտարիզմի աճով լրատվամիջոցների բազմակարծությունը կասկածի տակ է դրվում: Բոլոր հնարավոր միջոցներն օգտագործվում են քննադատներին ճնշելու համար», - նշում է զեկույցը։ 

 

 

Հայերեն العربية English فارسی Français Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը