Իրանում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել Հանիյեի զոհվելու կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունը հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 2-ը եռօրյա համազգային սուգ է հայտարարել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի զոհվելու կապակցությամբ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA լրատվական գործակալությունից:
Հանիյեն սպանվել է հուլիսի 31-ին իր տանը հասցված հարվածի հետևանքով։ Հանիյեի հետ միասին սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը Թեհրանում էր՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը և նախագահը խոստացել են վրեժ լուծել Իսրայելից Հանիյեի սպանության համար: