Իրան

Իրանի հոգևոր առաջնորդը և նախագահը խոստացել են վրեժ լուծել Հանիյեի սպանության համար

1 րոպեի ընթերցում

Իրանի հոգևոր առաջնորդը և նախագահը խոստացել են վրեժ լուծել Հանիյեի սպանության համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանն արձագանքել են Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը՝ խոստանալով վրեժ լուծել Իսրայելից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը դաժան պատժի կարժանանա։ 

«Այդ գործողությամբ սիոնիստական հանցավոր և ահաբեկչական ​​վարչակարգն առիթ է ստեղծել անողոք պատժի համար, և մենք մեր պարտքն ենք համարում վրեժ լուծել նրա արյան համար, ով նահատակի մահով վախճանվեց Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում», - մեջբերում է Խամենեիի մամուլի ծառայության տարածած հայտարարությունից ՏԱՍՍ-ը։

Իսկ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որի երդմնակալության առիթով էր Հանիյեն ժամանել Թեհրան, X սոցիալական ցանցում գրել է, որ երկիրը կպաշտպանի իր ինքնիշխանությունը և «ահաբեկիչ օկուպանտներին կստիպի զղջալ իրենց վախկոտ արարքի համար»։ 

Իրանի նախագահն ընդգծել է, որ «Իրանի և Պաղեստինի ժողովուրդների միջև կապն ավելի ամուր կլինի, քան նախկինում, դիմադրությանն աջակցությունն ավելի ուժեղ, քան երբևէ»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում