Քաղաքականություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանը տեղի լրագրողներին է ներկայացրել Հայաստանի հազարամյա մշակույթն ու արտաքին քաղաքական մարտահրավերները

1 րոպեի ընթերցում

Ուրուգվայում ՀՀ դեսպանը տեղի լրագրողներին է ներկայացրել Հայաստանի հազարամյա մշակույթն ու արտաքին քաղաքական մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել երկրի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Աշխատանքային նախաճաշին մասնակցել է նաև Ներկայացուցիչների պալատի չորրորդ փոխնախագահ, ազգությամբ հայ պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։

Մարիամ Գևորգյանը լրագրողներին պատմել է դեսպանության գործունեության և առաջիկա ծրագրերի մասին, անդրադարձել է հայ-ուրուգվայական հարաբերությունների օրակարգին, Հայաստանի հազարամյա մշակույթին, զբոսաշրջային գրավչություններին և արտաքին քաղաքական մարտահրավերներին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում