Ուկրաինան գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ուժերը գիշերը զանգվածային հարձակում են իրականացրել՝ երկրի տարածքի վրա արձակելով տասնյակ անօդաչու թռչող սարքեր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ երկրի տարածքում խոցվել են բոլոր 89 ԱԹՍ-ները և 1 հրթիռ։ 

Կիևի իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաքը ենթարկվել է 2024 թվականի ընթացքում ամենազանգվածային հարձակման։ Կիևի երկնքում խոցվել է ավելի քան 40 ԱԹՍ։ Օդային տագնապի ազդանշանը հնչել է 7 ժամ շարունակ։ 

Ուկրաինայի զինված ուժերում հաստատել են Կիևի իշխանությունների հայտարարությունը՝ նշելով, որ ԱԹՍ-ների նման քանակություն ռուսական ուժերը քաղաքի վրա արձակել էին Ամանորի գիշերը։ 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ գիշերը ՌԴ տարբեր մարզերում՝ Բելգորոդում, Բրյանսկում, Կուրսկում, Կալուգայում, Ռոստովում, ինչպես նաև Ղրիմում խոցվել է ուկրաինական 19 ԱԹՍ և 1 հրթիռ։ 

Կուրսկի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական ուժերի հարվածից հետո հրդեհ է բռնկվել օբյեկտներից մեկում։ Թե ինչ զենքով է հարված հասցվել և ինչ օբյեկտի մասին է խոսքը, չի նշվում։ 

Հայերեն Français

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում