ԱՄԷ-ն և ԱՀԿ-ն նախաձեռնել են 148 պաղեստինցիների բժշկական տարհանումն Աբու Դաբի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածում պաղեստինցիներին աջակցություն ցուցաբերելու համար Արաբական Միացյալ Էմիրությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ Աբու Դաբի կտարհանի հրատապ բուժօգնության կարիք ունեցող 148 պաղեստինցիների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄԷ-ի WAM լրատվական գործակալությունը հաղորդում է, որ կտարհանվեն 85 հիվանդ և ծանր վիրավորված պաղեստինցիներ, այդ թվում՝ քաղցկեղով հիվանդներ, որոնք ինտենսիվ բուժման կարիք ունեն։ Նրանց կուղեկցեն ընտանիքի 63 անդամներ։

ԱՄԷ-ի միջազգային համագործակցության պետնախարար Ռիմ ալ Հաշիմին մեծապես կարևորել է Էմիրությունների առաքելությունը՝ հավելելով, որ մինչ օրս երկիր է տեղափոխվել Գազայի հատվածից 709 հիվանդ, ինչպես նաև նրանց ընտանիքների 787 անդամներ։ 

Իր հերթին ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանում Գեբրեյեսուսը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ին Գազայի հատվածից հիվանդներին տարհանելու և նրանց անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերելու համար։ Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը ճանապարհ կհարթի դեպի Եգիպտոս և Հորդանան տարհանման միջանցքների բացման համար։

Մինչև օրս, ըստ WAM-ի, ԱՄԷ-ն օդով, ջրով և ցամաքով Գազայի հատվածին է մատակարարել 40 000 տոննա օգնություն, այդ թվում՝ սնունդ, բժշկական պարագաներ։ 

Հայերեն العربية English

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին