Իրան

Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն

1 րոպեի ընթերցում

Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության՝ հարվածը հասցվել է Հանիյեի տանը, նրա հետ միասին սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը։

ԻՀՊԿ-ն հավելել է, որ հարձակման հանգամանքները հետաքննվում են, և դրա արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ։ 

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը Թեհրանում էր՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու։ 

Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Իսմայիլ Հանիյեի սպանությունն ավելի կամրապնդի «Իրանի, Պաղեստինի և դիմադրության միջև խորը և անսասան կապը»։

Հանիյեի սպանությունից, հետո, ըստ Mehr-ի, Իսլամական դիմադրության շարժումը, ՀԱՄԱՍ-ը և պաղեստինյան տարբեր խմբավորումներ կոչ են արել «ցույցեր և համընդհանուր գործադուլներ իրականացրել իսրայելական օկուպացիայի դեմ»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում