Կենսաչափական տվյալների անօրինական հավաքագրման համար Meta-ն 1,4 մլրդ դոլար կվճարի Տեխասի իշխանություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Meta ընկերությունը համաձայնել է 1,4 միլիարդ դոլար վճարել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի իշխանություններին՝ առանց համապատասխան թույլտվության միլիոնավոր քաղաքացիների կենսաչափական տվյալներ հավաքելու հետ կապված խնդիրը հարթելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Financial Times-ը:

Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փեքսթոնը հայտարարել է, որ դա ԱՄՆ-ի պատմությունում ամենախոշոր վճարումն է, որը կողմերի հաշտեցման շրջանակում կատարվել է առանձին նահանգների ներկայացրած դատական ​​հայցով:

2022 թվականի փետրվարին ներկայացրած հայցը Փեքսթոնը հիմնավորել էր այն մեղադրանքով, որ Meta-ին պատկանող Facebook սոցիալական ցանցի դեմքերի ճանաչման համակարգն առանց օգտատերերին իրազեկելու և համաձայնությունը ստանալու հարթակում տեղադրված լուսանկարներից և տեսանյութերից հավաքել է նրանց կենսաչափական տվյալները: Այդ համակարգն արդեն չի գործում:

Իր հերթին՝ Meta-ն հայտարարել է, որ գոհ է հաշտության համաձայնագրից և անհամբերությամբ սպասում է Տեխասում բիզնես ներդրումների խորացման, ներառյալ տվյալների մշակման կենտրոնների հնարավոր կառուցման վերաբերյալ տարբերակների քննարկմանը:

Ընկերության բաժնետոմսերի արժեքը երեքշաբթի օրվա սակարկություններում մնացել է գրեթե անփոփոխ:

 

Հայերեն Français Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել