Երևանի մանկապարտեզներում կտեղադրվեն տեսահսկման համակարգեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մանկապարտեզներում կտեղադրվեն տեսահսկման համակարգեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, առաջին փուլով տեսախցիկներ կտեղադրվեն 50 նախակրթարաններում:
Ըստ աղբյուրի՝ Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու համար: