Քաղաքականություն

Հայաստանը և Կիպրոսն առաջիկա ամիսներին փոխադարձաբար դեսպանություններ կբացեն 2 երկրների մայրաքաղաքներում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և Կիպրոսն առաջիկա ամիսներին փոխադարձաբար դեսպանություններ կբացեն 2 երկրների մայրաքաղաքներում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Կիպրոսն առաջիկա ամիսների ընթացքում փոխադարձաբար դեսպանություններ կբացեն երկու երկրների մայրաքաղաքներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Ավելորդ է ասել, որ դա լրացուցիչ կնպաստի մեր գործընկերության, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ամրապնդմանը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Միրզոյանն ուրախությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Կիպրոսի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա ընթացքում աճել է: «Կարծում եմ, որ դա հենց այն ուղղությունն է, որը մենք կարող ենք և պետք է համատեղ ջանքերով զարգացնենք՝ նոր արդյունքներ նախանշելու և դրական դինամիկայի շարունակությունն ապահովելու համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում