Իրան

Իրանը կալանել է 700 000 լ նավթ տեղափոխող նավթատար տանկեր

1 րոպեի ընթերցում

Իրանը կալանել է 700 000 լ նավթ տեղափոխող նավթատար տանկեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը Պարսից ծոցում կալանել է մաքսանենգ ճանապարհով նավթ տեղափոխող նավթատար տանկեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Ըստ նախնական գնահատականների՝ նավը տեղափոխում էր առնվազն 700 000 լիտր մաքսանենգ նավթ։ Նավթատար տանկերը նրա անձնակազմի 9 անդամների հետ միասին, որոնք Հնդկաստանի քաղաքացիներ են, տեղափոխվել է Իմամ Խոմեյնիի նավահանգիստ։

Mehr-ը նշում է, որ Pearl G անունով նավը հուլիսի 26-ին կալանել են Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը։ Տոգոյի դրոշի տակ նավարկող նավը պատկանում է մի իրաքցու, որն ապրում է Դուբայում։ 

Կատարվում է հետաքննություն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում