Ադրբեջան

ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում