ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 7 օր Սևանա լճի ափին անցկացվող «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ը համախմբել էր ներդրողների, մենթորների պանելային քննարկումների, սեմինարների, ժամանցային միջոցառումների շուրջ՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարար Մխիթար Հայրապետյանը` նախարարի տեղակալներ Ռուբեն Սիմոնյանի և Գևորգ Մելիքսեթյանի ուղեկցությամբ մասնակցել է այս ոչ ֆորմալ բիզնես ֆորումին: Ներկա են գտնվել նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կոնֆերանսին, որտեղ ծանոթացել են համայնքի ընտանիքին միացած նոր ընկերությունների գործունեությանը: Մխիթար Հայրապետյանը քննարկումներ է ունեցել ԱՏՁՄ-ի տնօրեն Սարգիս Կարապետյանի հետ: 

Ըստ աղբյուրի՝ ոչ ֆորմալ հանդիպումները շարունակվել են ՏՏ համայնքի, ընկերությունների ղեկավարների հետ, քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության հարցերը: ՀՀ ԲՏԱ նախարարը հույս է հայտնել, որ ոլորտի նորարարական ոգին առաջ է մղելու ոչ միայն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը, այլև ողջ տնտեսությունը։

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ