ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 28-ին, ժամը 16:40-ին ահազանգ է ստացել, որ Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» (վարորդ՝ Լ. Ա., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան տարածքում, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է։
Ըստ աղբյուրի՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: