Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 28-ին, ժամը 13:45-ին ահազանգ է ստացել, որ RAF մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ RAF մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Զ.) արգելափակվել է Բերդ համայնքի «Հին Բերդ» կոչվող հանդամասի հարակից տարածքում՝ Տավուշ գետի մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում