Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

3 րոպեի ընթերցում

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող հերթական հանրաճանաչ ընկերություններից մեկի՝ Grid Dynamics-ի հայաստանյան  գրասենյակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Միհրան Մինասյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել նորաբաց գրասենյակում, խոսել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության առաջնահերթություններին ու հեռանկարային ծրագրերին։

Նշվել է, որ Grid Dynamics Armenia-ն համագործակցում է մի շարք հայտնի ու համաշխարհային բրենդների հետ։ Հայաստանյան  գրասենյակի բացման օրից մինչ այժմ  ընկերության հայաստանյան թիմը համալրվել է ևս 100 մասնագետներով՝ հասնելով մոտ 300-ի։ Իսկ աշխարհի 18 երկրներում տեղակայված գրասենյակներում աշխատում է ոլորտի ավելի քան 4000 մասնագետ։  

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում համագործակցության մի շարք հնարավորություններ։ Նախարար Հայրապետյանը կարևորել է  նման այցերը՝ ձեռքը ոլորտի զարկերակին պահելու տեսանկյունից: Նախարարը ընկերությանը ներկայացրել է ԲՏԱ ոլորտում նախարարության առաջնահերթությունները, մանրամասնել առաջիկա պլանները և տեսլականը: Ընկերության ներկայացուցիչներն, իրենց հերթին, ընդգծել են՝ Հայաստանը ընկերությունը զարգացնելու, նոր տաղանդներ ներգրավելու տեսանկյունից բարենպաստ երկիր է։ Առանձնացվել է այն ծրագրերի կարևորությունը, որոնք նպաստում են ընկերության աճին: Խոսվել է նաև խնդիրներից, դրանց լուծման տարբերակներից, նախարարությունից ակնկալվող աջակցությունից:

ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացմամբ՝ Grid Dynamics-ը թվային տեխնոլոգիական ծառայությունների մատակարար է, որը խթանում է Fortune 1000 ցանկում ընդգրկված ընկերությունների մրցակցային աճը: Ընկերությունն առաջարկում է թվային վերափոխման խորհրդատվություն և դրա իրականացում, մեծ տվյալների վերլուծություն, որոնման, արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների ներդրման և հավելվածների արդիականացման ծառայություններ:

Նշվում է է, որ 2022-ից իր գործունեությունը Հայաստանում սկսած ընկերությունն արդեն հասցրել է ընդգրկվել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների 20 ամենախոշոր հարկատուների շարքում:

Grid Dynamics-ը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սիլիկոնյան Հովտում։ Grid Dynamics-ը գրասենյակներ ունի նաև Մեքսիկայում, Միացյալ Թագավորությունում, Եվրոպայում և Հնդկաստանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում