ԵՄ-ն 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Կիևին՝ ՌԴ ակտիվների եկամուտներից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնություն ցույց տալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ 

«Այսօր մենք ռուսական սառեցված ակտիվների եկամուտներից 1,5 միլիարդ եվրո ենք փոխանցում Ուկրաինայի պաշտպանության և վերականգնման համար», - գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը X սոցիալական հարթակում։

Այս առնչությամբ Եվրահանձնաժողովը նաև հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ռուսական սառեցված ակտիվներից ստացված այս արտակարգ եկամուտները հուլիսի 23-ին Եվրահանձնաժողովին են տրամադրվել Euroclear միջազգային ֆինանսական ընկերության կողմից՝ որպես առաջին տրանշ:

«Այժմ գումարը Խաղաղության եվրոպական հիմնադրամի և Ուկրաինայի հիմնադրամի միջոցով կուղղվի Ուկրաինայի ռազմական ներուժին և երկրի վերականգնմանն աջակցելուն», - ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին