Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 26-ին ժամը 01:38-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և «Honda» (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Honda» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդը և ուղևոր Ն. Շ.-ն (ծնված 1992 թ.) մահացել են:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժած Դ. Մ.-ն (ծնված 2016 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Շտապօգնության աշխատակիցները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հայերեն

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում