Գեղարքունիքում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց չկա. մարզպետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

Մարզպետը վստահեցրեց, որ չգիտի, թե երբ է սահմանազատման գործընթաց սկսվելու Գեղարքունիքի մարզում։ 

«Եթե Գեղարքունիքում սահմանազատման գործընթացները սկսվի, իրենք (Ադրբեջանը-խմբ․) 2021-22 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզից տարածքներ ունեն օկուպացրած, այդ տարածքներից դուրս պետք է գան։ Դա եղել իմ մեկնաբանությունը։ Իմ վստահությունը նրանում է, որ սահմանազատումը նշանակում է՝ երկու երկրները ճանաչում են միմյանց սահմանները, իսկ այդ դեպքում նրանք հետ են վերադառնալու և մեր օկուպացված տարածքները վերադարձնելու են»,- ասաց Սարգսյանը։

Հայերեն English Español Français Русский 中文