Մարզեր

Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհների վիճակը կբարելավվի

12 րոպեի ընթերցում

Տավուշի մարզային նշանակության  ավտոճանապարհների վիճակը կբարելավվի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը որոշում է կայացրել, որը պայմանավորված է ՀՀ մարզային (տեղական) նշանակության 13․2 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ընթացքում որոշվել է, որ Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 105 հասցեից մինչև Հաղարծին բնակավայրի 12-րդ փողոց թիվ 1 հասցեն ընկած ճանապարհահատվածը, Սևքար բնակավայրից Սարիգյուղ բնակավայր միջհամայնքային, Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն և Դեբեդավան համայնքները միացնող և Տ-10-39 /Հ-64/ Չորաթան /Արծվաբերդ-Չորաթան/ ճանապարհները  խորհրդային տարիներից չեն վերանորոգվել և գտնվում են խիստ անմխիթար վիճակում։ Ճանապարհները մարզային /տեղական/ նշանակության են, խիստ կարևորություն են ներկայացնում համայնքների տրանսպորտային ցանցում և մեծ ազդեցություն ունեն բնակչության տնտեսական գործունեության վրա, ինչպես նաև  արտակարգ իրավիճակներում ունեն ստրատեգիական նշանակություն։    

Հաշվի առնելով այն, որ ծրագրերը համահունչ են մարզի սոցիալ-տնտեսական և համայնքների զարգացման ու միջնաժամկետ ծախսային ծրագրերին, դրանք  առաջնահերթության կարգով ներկայացվել են  ՀՀ կառավարություն՝ հրատապ իրականացվող ծրագրերի ցանկում ընդգրկելու նպատակով։

Նկատի ունենալով, որ  պայմանագրերի ֆինանսավորման ժամկետներն  ավարտվում են սույն թվականի օգոստոսի 1-ին և նոր մրցույթային գործընթացներ կազմակերպելու, պայմանագրեր կնքելու համար անհրաժեշտ կլինի առնվազն երկու ամիս ժամկետ, ուստի հաշվի առնելով նշված ճանապարհների անբարեկարգ վիճակը՝  որոշմամբ ներկայացվում է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման վերաբաշխումները։  

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ որոշմամբ առաջարկվում է կնքված յուրաքանչյուր պայմանագրերի 20% -ի չափով գումար հատկացնելու համար կատարել վերաբաշխում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման  ՀՀ կառավարության ներքո գտնվող չբաշխված գումարներից ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացնել 480,605․6 հազ․ դրամ:

Հաստատվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը

Գործադիրը հաստատել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը: Որոշմամբ ամրագրվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը, նկարագրվում է նախաձեռնողի կողմից նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ուսումնասիրության գործընթացների հետ կապված գործողությունները։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները։ ՇՄԱԳ գործիքի պատշաճ կիրառումը կնպաստի տնտեսական զարգացման երկարաժամկետ կայունության ապահովմանը, որոշումների ընդունման գործընթացում հանրային մասնակցության ապահովվմանը, պոտենցիալ բնապահպանական ռիսկերի և անորոշությունների վաղ հայտնաբերմանը և երկարաժամկետ օգուտների ստացմանը։ 

Կկարգավորվեն ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրո­նա­յին առևտրի դեպքում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները

Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում՝ ֆիզիկական անձանց իրացվող ապրանք­ների էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի սահմանման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարևորա­­­­­­­գույն ուղղություններից է հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտ­նե­րում համագործակցությունը: Վերջինիս շրջանակներում իրականացվում է անդամ պետու­թյուն­­ների միջև էլեկտրոնային առևտրի դեպքում ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների՝ անուղղակի հարկերի գանձման կարգի մասով միաս­նական քաղաքականության մշակումը, ինչը ենթադրում է ԵԱՏՄ անդամ պետու­թյուն­ների միջև էլեկտրոնային առևտրի հարկման միասնական մոտե­ցումների կիրառում: Այս առումով, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում՝ ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի սահմանման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության որոշմամբ կարգավորվում են ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրո­նա­յին առևտրի դեպքում ֆիզիկական անձանց ապրանքներ իրացնելիս  ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հետ կապված հարա­­բերությունները: 

Աղբահանության գործընթացի բարելավումը հանդիսանում է Հայաստանի կառավարության առաջնահերթ ոլորտներից մեկը

Կառավարությունը թույլատրել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի    5-ին ստորագրված՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառա­վարման ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Կոտայքի և Գե­ղար­քունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի մասով նախա­տեսված համաֆինանսավորման գումարներից կատարել փոխանցումներ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար որպես պատվիրատու հան­դիսացող՝ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխա­նատվու­թյամբ ընկերությանը՝ ծրագրի իրականացման շրջանակներում իր կողմից ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող հարկերի և այլ վճարների իրականացման նպատակով։

Ծրագրի բնականոն ընթացք ապահովելու, այդ թվում՝ երկու մարզի բոլոր բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան անհրաժեշտ մեքենամեխանիզացիայի կիրառմամբ աղբահանության ինտեգրված համակարգի ներդրումն ապահովելու նպատակով որոշմամբ առաջարկվում է ծրագրի շրջանակներում ներկրվող մեքենամեխանիզացիայի ու գույքի համար նախատեսվող մաքսային վճարները իրականացնելու նպատակով թույլատրել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիր» միջոցառման համար նախատեսված ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման միջոցներից փոխանցել Ծրագրի ընկերությանը՝ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին։  Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել ծրագրի բնականոն ընթացքը և ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր բնակավայրերում բարելավել աղբահանության համակարգը և շահագործման հանձնել ԵՄ չափանիշներին համապատասխան կառուցված հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը Հրազդան քաղաքում և 2 փոխաբեռնման կայանները Մարտունի և Ակունք բնակավայրերում,  ինչպես նաև երկու մարզերում ներդնել Եմ չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգ, այդ թվում՝ ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկա, աղբատար մեքենաներ և աղբամաններ: 

Սյունիքի մարզում կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակա­ռուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն»  վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 14-ին: Համաձայնագրով նախատեսվում է 10.000.000 եվրոյի չափով վարկային միջոցների տրամադրում Հայաստանին՝ Համաձայնագրով սահմանված Ծրագրի իրականացման համար: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին՝ ֆինանսավորելու Սյունիքի մարզում մաքսային և լոգիստիկ կենտրոնի  կառուցմանը՝ ներառյալ տեխնիկական ապահովումն ու Ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունները: 

Կսահմանվեն Հայաստանում հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը

Գործադիրը որոշում է կայացրել հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը սահմանելու մասին: Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007թ. հոկտեմբերի 23-ի 2007/60/ԵՀ հեղեղումների ռիսկերի գնահատման և կառավարման մասին դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկման նպատակով  որոշմամբ  սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը։ Որոշման ընդունմամբ պատշաճ կապահովվի  Ջրային օրենսգրքի կիրարկումը, ինչպես նաև կնպաստի Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 23-ի 2007/60/ԵՀ հեղեղումների ռիսկերի գնահատման և կառավարման մասին դիրեկտիվի դրույթների մոտարկմանը և ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի 100-րդ կետով նախատեսված միջոցառումների պատշաճ իրականացմանը։

Հայաստանում առաջացած բնական աղետի և դրա հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն կցուցաբերվի

Կառավարությունը հավանություն է տվել «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվու­թյուն» պայմանագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվության մասին» պայմանագրով նախատեսվում է Բանկի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 100 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն՝ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում առաջացած բնական աղետի և դրա հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Իրավունք

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Արտաքին քաղաքականություն

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

Հայաստան

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հայաստան

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում