Երևան

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

2 րոպեի ընթերցում

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

 ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը վերաբացել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom վաճառքի և սպասարկման նորացված և ավելի ընդարձակ դարձած կենտրոնը։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից ուրբաթ ժամը 9:00-19:00-ն, շաբաթ՝ 10:00-19:00-ն, առանց ընդմիջումների։ 

Վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնում բաժանորդները կարող են օգտվել ընկերության ֆիքսված, բջջային և ինտերնետ ծառայություններից, ստանալ խորհրդատվություն, ձեռք բերել հայտնի բրենդերի սմարթֆոններ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցեր, Wi-Fi սարքեր, պլանշետներ և այլ սարքավորումներ։ 

Կոմիտաս 60 հասցեում գտնվող սպասարկման սրահից հուլիսի 25-ից հուլիսի 31-ը ցանկացած սմարթֆոն գնելիս բաժանորդները կստանան արտաքին մարտկոց (powerbank):

«Իհարկե, մեր աշխատանքի մեջ մեր առաջնահերթություն է սպասարկման և ծառայությունների որակը, բայց նաև մեզ համար կարևոր է, որ բաժանորդները կարողանան այդ սպասարկումը ստանալ գեղեցիկ և բարեկարգ կենտրոններում։ Պակաս կարևոր չէ նաև մեր աշխատակիցների հարմարավետությունն ու լավ աշխատանքային պայմանները։ Ուստի և ես ուրախ եմ հրավիրել բոլորին օգտվելու մեր վերաբացված վաճառքի և սպասարկման կենտրոնից», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ը Հայաստանում ունի 78 վաճառքի և սպասարկման կենտրոն, որից 25-ը՝ Երևանում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում