Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրով. Փարաջանով» ֆիլմը ցուցադրվելու է Վենետիկի կինոփառատոնում, որը մեկնարկելու է օգոստոսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։ 

Ֆիլմում ռեժիսոր Զառա Ջյանը, որ երկար տարիներ ապրում է արտերկրում, վերադառնում է Հայաստան և օդանավակայանից միանգամից գնում Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Կինոնկարում, որն ունի և՛ գեղարվեստական, և՛ վավերագրական մաս, հնարավոր է հանդիպել համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց՝ Ատոմ Էգոյանին, Էմիր Կուստուրիցային, Արտավազդ Փելեշյանին և այլոց, որոնք խոսում են Փարաջանովի արվեստի եզակիության մասին, հիշում իրենց ծանոթությունը նրա հետ։ 

Կինոնկարի  կարևոր մաս են նաև Սերգեյ Փարաջանովի հետ հարցազրույցից դրվագները, որոնք նորովի են բացահայտում ռեժիսորին։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում