Թուրքիա

Մոսկվայում մեքենայի պայթեցման գործով կասկածյալը ձերբակալվել է Թուրքիայում

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում մեքենայի պայթեցման գործով կասկածյալը ձերբակալվել է Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի իրավապահները ձերբակալել են այսօր Մոսկվայի հյուսիսում ավտոմեքենայի պայթեցմանն անմիջականորեն առնչվող կասկածյալին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը:

Վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքային՝ լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ենթադրյալ հանցագործը ձերբակալել է երկրի արևմուտքում գտնվող Բոդրում քաղաքում:

Հուլիսի 24-ի առավոտյան Մոսկվայի Սինյավինսկայա փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով տուժել է երկու մարդ:

Իրազեկ աղբյուրը Interfax-ին հայտնել է, որ մեքենայի տերը ՌԴ ԶՈւ գնդապետ է, որը գլխավորում է երկրի Գլխավոր շտաբի ստորաբաժանումներից մեկը: Ավելի ուշ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ պայթյունն իրականացնողի  ինքնությունը պարզվել է։

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ կասկածյալը մեկնել է Թուրքիա և նրա արտահանձնման հարցով ընթանում են բանակցություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում