Երևան

Երևանում նախատեսում է 32 մանկապարտեզի վերակառուցում

1 րոպեի ընթերցում

Երևանում նախատեսում է 32 մանկապարտեզի վերակառուցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աննախադեպ քանակով մանկապարտեզներ են հիմնանորոգվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հաջորդ փուլի ծրագրով նախատեսել ենք 32 մանկապարտեզի վերակառուցում էներգոարդյունավետության և սեյսմոկայունության բաղադրիչով։ Ֆինանսավորումն արդեն իսկ հաստատվել է։ Դրանք հիմա ավելի խիստ ստանդարտներով վերանախագծվում են և շուտով կդրվեն մրցույթների։ Այս պահի դրությամբ մոտ մեկ տասնյակից ավել մանկապարտեզներ գտնվում են հիմնանորոգման փուլում»,- նշեց Ավինյանը։ 

Նրա խոսքով՝ մանկապարտեզներում նախատեսում են երկարօրյա ծառայություն, որն աշխատող ծնողների համար ավելի հարմարավետ կլինի։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում