Վարդան Ղուկասյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա ընտանիքի անդամներին հուլիսի 24-ին հրավիրել են  Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ազդարար» կայքէջը, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ղուկասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: 

Հայերեն