Ռուսաստան

Պետդուման օրենք է ընդունել, որը թույլ է տալիս ցանկացած օտարերկրյա կազմակերպություն ՌԴ-ում ճանաչել «անցանկալի»

2 րոպեի ընթերցում

Պետդուման օրենք է ընդունել, որը թույլ է տալիս ցանկացած օտարերկրյա կազմակերպություն ՌԴ-ում ճանաչել «անցանկալի»

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետդումայի պատգամավորները երրորդ և վերջին ընթերցմամբ քվեարկեցին փոփոխությունների փաթեթի օգտին, որը թույլ է տալիս ցանկացած օտարերկրյա կազմակերպություն «անցանկալի» ճանաչել Ռուսաստանում։ Նման կառույցների հետ համագործակցությունը կհանգեցնի տուգանքի կամ ազատազրկման ինչպես Ռուսաստանում ապրողների, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «BBC»-ին։ 

Փոփոխությունների փաթեթը, որն այսօր Պետդուման ընդունեց վերջնական երրորդ ընթերցմամբ, ընդլայնում է Ռուսաստանում օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը «անցանկալի» ճանաչելու հնարավորությունները։

Օրենսդրության ներկայիս տարբերակի համաձայն՝ Ռուսաստանում «անցանկալի» կարող են ճանաչվել միայն շահույթ չհետապնդող օտարերկրյա կազմակերպությունները: Նոր հրատարակությունը հնարավորություն է տալիս «անցանկալի» հայտարարել ցանկացած օտարերկրյա կազմակերպության, այդ թվում՝ օտարերկրյա պետական ​​կառույցների կողմից ստեղծված կազմակերպության գործունեությունը։

Պատգամավորներից մեկուկես ամսից էլ քիչ ժամանակ պահանջվեց փոփոխությունները երկրորդ ընթերցման նախապատրաստելու, դրանց քննարկման և ընդունման համար։

Այժմ օրենքը պետք է քննարկի Դաշնության խորհուրդը, այնուհետև այն կուղարկվի նախագահին` ստորագրության։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում