Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քեթրին Կոլոնան, անդրադառնալով Եվրոպական միության խորհրդի որոշմանը Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո տրամադրելու որոշմանը, նշել է, որ Երևանն արդեն կկարողանա մուտք գործել «Եվրոպական խաղաղության հաստատություն»։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է նախկին ԱԳ նախարար Կոլոնայի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Heureuse de cette bonne nouvelle: l’#Arménie pourra avoir accès à la « Facilité Européenne de Paix » 🇪🇺
— Catherine Colonna (@MinColonna) July 22, 2024
C’est l’aboutissement d’une initiative française de longue date, bravo à S.Séjourné d’avoir transformé l’essai. La France se tient aux côtés de l’Arménie 🇦🇲🇫🇷 https://t.co/LsJFMcqyVc
«Ուրախ ենք լսել այս լավ լուրը. Հայաստանը կկարողանա մուտք գործել «Եվրոպական խաղաղության հաստատություն»։
Սա ֆրանսիական երկարամյա նախաձեռնության գագաթնակետն է։ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին», - գրել է Քեթրին Կոլոնան՝ այս առիթով շնորհավորելով նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեին։