Եթովպիայում սողանքը 157 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եթովպիայի հարավում տեղի ունեցած երկու սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 157-ի, և այդ թիվն, ըստ պաշտոնյաների, կարող է աճել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հարավային Եթովպիայի նահանգի Գոֆայի գոտում հուլիսի 22-ին տեղի ունեցած սողանքի տակ մարդիկ էին մնացել, այնուհետև երկրորդ սողանքն իր տակ էր թաղել մարդկանց, որոնք փորձում էին օգնություն ցուցաբերել։

«Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դեռ մարմիններ կան, որոնք պետք է հանել։ Այս հատվածը շատ վտանգավոր է», - Reuters-ին հեռախոսով ասել է Գոֆայի գոտում Աղետների արձագանքման պետական գործակալության ղեկավար Մարկոս Մելիսը։

Նա հավելել է, որ երկու գյուղերում սողանքի տակից հանվել է 157 մարդու մարմին։ 

«Մենք կարծում ենք, որ այս թիվը կաճի», - նշել է նա։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում