Արարատ Միրզոյանը շնորհավորել է էստոնացի գործընկերոջը ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի արտգործնախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ սիրելի գործընկեր և բարեկամ Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ 

Գնահատելով արդեն ձևավորված ամուր կապերն՝ ակնկալում եմ շարունակել համատեղ ջանքերը, նախաձեռնություններն՝ ավելի ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի և Էստոնիայի միջև, ինչպես նաև Հայաստանի ներգրավվածությունը Եվրոպական միության հետ», - նշված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։

 

Հայերեն العربية English Français ქართული Русский 中文