ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի արտգործնախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ սիրելի գործընկեր և բարեկամ Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Գնահատելով արդեն ձևավորված ամուր կապերն՝ ակնկալում եմ շարունակել համատեղ ջանքերը, նախաձեռնություններն՝ ավելի ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի և Էստոնիայի միջև, ինչպես նաև Հայաստանի ներգրավվածությունը Եվրոպական միության հետ», - նշված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։