Ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Երևանի Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի Սասունցի Դավթի փողոց-Արցախի պողոտա խաչմերուկից մինչև Սասունցի Դավթի փողոց-Ազատամարտիկների փողոց խաչմերուկ ճանապարհահատվածը, այնուհետ՝ հակառակ ուղղությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Քաղաքապետարանն աշխատանքի արդյունավետության ապահովման համար հորդորում է վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել նշված հատվածի երթևեկելի մասում: