ԵՄ արտգործնախարարների խորհրդի որոշումները Հայաստանի համար ունեն կենսական նշանակություն․ քաղաքագետ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ արտգործնախարարների խորհրդի որոշումները, որոնք առնչվում են Հայաստանին, ունեն կենսական նշանակություն և լավ հիմքեր են ստեղծում ԵՄ-ի հետ Հայաստանի հետագա սերտ համագործակցության համար։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի երկու որոշումներին, որոնց համաձայն՝ ԵՄ-ն Հայաստանի հետ սկսում է վիզաների ազատականացման երկխոսություն և ՀՀ-ին Խաղաղության եվրոպական հիմնադրամից հատկացվելու է 10 միլիոն եվրոյի օգնություն։   

«Տասը միլիոն եվրոյի հատկացումը Հայաստանի պաշտպանական բյուջեի և պաշտպանական ծախսերի համար թեև ճակատագրական որոշում չէ, բայց կուզեի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ առաջին անգամ է, երբ խաղաղության գործիքի ներքո Խաղաղության հիմնադրամից գումար է հատկացվում մի երկրի, որը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ։ Այդ տեսակետից որոշումն իսկապես կարևոր է, որովհետև մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, մինչև կարողացել ենք գալ այդ որոշմանը, որն, իմ կարծիքով, կրելու է շարունակական բնույթ։ Շատ լավ հեռանկարներ են բացվում, որպեսզի Եվրամիության աջակցությունը Հայաստանի պաշտպանական ծրագրերին ու մեր երկրի դիմադրողականության բարձրացմանը գնալով ավելի ընդլայնվի»,- ասաց Ստեփանյանը։ 

Քաղաքականություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Իսկ ինչ վերաբերում է վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու գործընթացին, քաղաքագետն ընդգծեց, որ այդ որոշումը նույնպես կանխատեսելի էր, վաղուց սպասված քայլ։

«Մենք մոտ ապագայում՝ ամենաուշը երկու տարում, կունենանք այդ ազատականացումը։ Հայաստանի համար վիզային ռեժիմը կհանվի, եթե մեր քաղաքականության մեջ դեպի Եվրամիություն տանող ճանապարհին չլինեն փոփոխություններ։ Այս որոշումը նույնպես դրական է և ավելի է մեզ մոտեցնում եվրոպական ընտանիքին։ Հույս ունեմ, որ սա առաջին քայլերից մեկն է, որն ուղղված է դեպի Եվրոպա երկար, ծանր, բայց մեր դեպքում այլընտրանք չունեցող ճանապարհին։ Հայաստանը պետք է շարժվի դեպի ԵՄ, պետք է մոտ ժամանակում դառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Քաղաքագետն անդրադարձավ նաև Ժողովրդավարական արևմտամետ ուժերի հարթակի նախաձեռնությանը, որով նախատեսվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ սկսել համապետական ստորագրահավաք։ 

Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

«Ես նույնպես այդ նախաձեռնության անդամներից մեկն եմ։ Կարծում եմ, որ դա մեզ համար այլընտրանք չունեցող քայլ է, որովհետև առանց դրա Հայաստանը չի կարող դիրքավորվել մեր տարածաշրջանում, այսինքն՝ մեր երկիրը որևէ լուրջ հեռանկար չունի առանց Եվրոպային ինտեգրվելու։ Մենք շրջապատված ենք թշնամի հարևաններով, որոնց անունները հայտնի են բոլորին։ Իրանը մեզ համար բարեկամ, գործընկեր պետություն է, որի հետ պետք է աշխատենք առանձին ֆորմատով՝ կառուցելով երկկողմ հարաբերություններ։ Վրաստանը նույնպես բացառություն է, այդ երկիրը մեզ համար ունի կենսական նշանակություն, որի հետ նույնպես պետք է սերտորեն աշխատենք։ Մեր ապագան միայն Եվրոպայի հետ է։ Արևմուտքն այս պարագայում ՆԱՏՕ-ն չէ, թեև հույս ունեմ, որ մի օր էլ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտ կներկայացնենք։ Սակայն տվյալ պահին, եթե համեմատում ենք մեր հեռանկարներն ու հնարավորությունները, դա միանշանակ Եվրամիությունն է, եվրոպական ուղղությունը»,- ասաց Ստեփանյանը։  

Քաղաքագետը միանգամայն իրատեսական է համարում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կայացումը։ Նա վստահություն հայտնեց, որ այդ նպատակով իրենց կհաջողվի հավաքել 50 հազար ստորագրություն։ 

«Կունենք նույնիսկ ավելի շատ ստորագրություններ, քանի որ հայ ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է դա տեսնել, ուզում է գնալ Եվրոպա, մեր երկիրը տեսնում է որպես արևմտյան արժեքային համակարգի մաս։ Եթե մեր երկրի ղեկավարության համար հասարակության, ժողովրդի մեծամասնության ձայնն ունի վճռորոշ նշանակություն, ապա դա անպայման տեղի կունենա։ Ժողովուրդն ակնկալում, սպասում և պահանջում է իշխանությունից հենց դա։ Եթե լինի հանրաքվե, միանշանակ վստահ եմ, որ կլինի դրական արդյունք»,- եզրափակեց քաղաքագետը։

Քաղաքականություն

Ժողովրդավարական ուժերի հարթակը ԵՄ-ին ՀՀ անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք կանցկացնի

Մանվել Մարգարյան 

 

 

 

Հայերեն Français Русский

Բացթողումները կվերլուծվեն, սխալների ուղղությամբ աշխատանք կտարվի. ազատ ոճի ըմբշամարտիկներն ամփոփել են ԱԱ-ի արդյունքները

Աշխարհում ծայրահեղ աջ շարժումը կազմալուծվում է. Սանչեսը՝ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների մասին

ՆԳՆ-ն Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունների դադարեցման վերաբերյալ տվյալ չունի

Նոր կենսաչափական անձնագիրը անձի իրավական պաշտպանության մասին է. Նելլի Դավթյան

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

ՆԳ նախարարը ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննության ուշացումները բացատրել է դիմելիության աճով

Կենսաչափական տվյալների հավաքագրման նոր համակարգով նոյեմբերի 3-ի դրությամբ սպասարկվել է 2700 քաղաքացի

ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինի

Քաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումները

Թրամփը մտադիր չէ հանրապետականների պարտության պատճառով փոխել կառավարության կազմը